ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 26, 2011 17:30

Էլեկտրոնային և տպագիր մամուլում  լուրեր են շրջանառվում, թե  սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը` Գուրգեն Հայրապետյանը, նախկինում ազատազրկման էր դատապարտվել 9 տարով և անցյալ տարի վաղաժամկետ պայմանական կարգով  ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից:

Տեղեկացնենք, որ 29.01.1962 թ. ծնված Գուրգեն  Հայրապետյանը ձերբակալվել է 22.04.2004 թ-ին, կալանավորվել` 23.04.2004 թ-ին: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավճռով  Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 222հ.1-ին մասի(բանդիտիզմ), 235հ.1-ին մասի(ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 316հ. 1-ին մասի(իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 66հ.(պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման:

Հայտնում ենք որ, Գուրգեն  Հայրապետյանը պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել  2010 թ.-ի մարտի 23-ին:

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության

հանրային կապերի բաժին

 

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply