Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված Համերգ Հունաստանում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 26, 2011 17:23

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում անցկացվող հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Աթենքի «Միկիս Թեոդորակիս» բացօթյա ամֆիթատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր ձեռնարկ եւ տոնական համերգ, որը կազմակերպել էր Հունաստանում ՀՀ դեսպանությունը` հունահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին հունահայ համայնքային քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ կազմակերպությունների ու միությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, համայնքի հոգեւոր առաջնորդներ եւ անդամներ:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որն իր ելույթում արժեւորեց մեր նախնիների սուրբ պատգամի իրականացմամբ իր անկախությունն ու ազատությունը վերանվաճած Հայաստանի հաղթանակներն ու ձեռքբերումները: Նա ընդգծեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւորությունը Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար` հանուն մեր 20-ամյա նորանկախ պետության էլ ավելի հզորացման:

 

 

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply