Նաոմիին տուն են նվիրել` նման իր աչքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2011 17:21

Եթե հանկարծ աշխարհի վերջը գա, Նաոմի Քեմփբլը մտածելու բան չունի: Իր ծննդյան օրը,  Peopl-ի վարկածի համաձայն, աշխարհի 50 գեղեցիկ կանանցից մեկն ինքն իրեն շքեղ առանձնատուն է նվիրել` լիարժեք ինքնավար մի առանձնատուն, որը կարող է կուտակել ու հեռացնել ջուրն ու էլեկտրաեներգիան: Տունը կառուցվել է Թուրքիայի կղզիներից  մեկում, ունի 25 ննջասենյակ ինչպես նաև` 5 ընդարձակ հյուրասենյակներ: Մի քանի մակարդակ ունեցող գմբեթը ամբողջովին ապակուց է, ինչի շնորհիվ տունը արեգակի շողերի մեջ լողում է: Առանձնատունը կառուցված է հին եգիպտական  խորհրդանիշ Ակն-սարի նման , որը խորհրդանշում էր իշխանություն ու պտղաբերություն: Տան ճարտարապետը իսպանացի Լուիս դե Գարիդոն է: Նա խոստովանել է, որ ողջ կյանքում երազել է, որ պատվիրատուն իրեն չսահմանափակի ստեղծագործելու առումով ու նաև ֆինանսով:

 

 

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply