Աթենքում գործադուլի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2011 16:58

Աթենքում  24-ժամյա գործադուլ են անում հասարակական տրանսպորտի աշխատակիցները:

Ողջ օրը չեն աշխատել մետրոյի երկու գծերը` ստորգետնյա և թեթև` վերերկրյա մետրոն, որը  կապ  է ստեղծում Աթենքի ու նավահանգստային Պիրեյի միջև, ինչպես նաև` տրամվայներն ու մերձքաղաքային էլեկտրագնացքը:

Շատ քաղաքաբնակներ ստիպված են եղել կենտրոն տեղափոխվել սեփական ավտոմեքենաներով, ինչն էլ հանգեցրել է կիլոմետրանոց խցանումների:

Արհմիությունները բողոքում են կառավարության` պետական հատվածի   անձնակազմի մի մասին  Աշխատանքային ռեզերվ կազմակեպություն փոխադրելու  որոշման  դեմ: Այստեղից  մեկ տարի անց  նրանց կարող են աշխատանքից ազատել:

 

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply