Բրիտանիայում հրապարակվել է Կոնան Դոյլի անհայտ վեպը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2011 16:30

Երկուշաբթի  Բրիտանիայի գրախանութներում կհայտնվի Կոնան Դոյլի դեռևս անհայտ մի վեպ`«Ջոն Սմիթի պատմությունը» վերնագրով: Սա հեղինակի առաջին վեպն է, որը գրվել է 1983-84-ին:  Այն  հիմնված է հոդաբորբի պատճառով անկողնուն գամված մարդու դատողությունների վրա: Հեղինակը վեպն ուղարկել է հրատարակչին, սակայն  փոստով առաքման ընթացքում այն  կորել է: Հետո գրողը  նորից է շարադրել ` հիշողությամբ: Ու հիմա, Բրիտանական գրադարանը հրատարակել է վեպն ու դրա աուդիոտարբերակը` Ռոբերտ Լինդսեյի ընթերցմամբ: 4 ծոցատետրի տեսքով ձեռագիրն էլ դարձել է հեղինակի կյանքին նվիրված ցուցադրության  նմուշ: Ձեռագիրը 2007-ին է հայտնվել Բրիտանական գրադարանում:

Հեղինակը ձեռագրի կորստից հետո  շարունակել է աշխատել տեքստի վրա ու նույնիսկ հատվածներ է օգտագործել հետո գրած վեպերում, սակայն երբեք այն կրկին հրատարակել չի փորձել: «Իմ դժգոհությունը ոչինչ է, եթե համեմատենք այն սարսափի հետ, եթե  հանկած այն  որպես  տպագիր գիրք հայտնվեր»:

Եվ այդուհանդերձ, այս գիրքը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ էր մտածում ու ինչ էր զգում «Շերլոկ Հոլմսի» ապագա ստեղծողը:

 

Դիտվել է 1540 անգամ:
Print Friendly

Leave a Reply