Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Իտալիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 26, 2011 17:19

Իտալիայում մեկնարկեցին սեպտեմբերի 21-ին Հռոմի Լեւոնյան վարժարանում կազմակերպված ընդունելությամբ: Պաշտոնական ելույթներից հետո վարժարանի սրահում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին տարբեր երկրերից (Հայաստան, ՌԴ, Ֆրանսիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա եւ այլն) շուրջ 25 հայ գեղանկարիչների աշխատանքները:

Միջոցառմանն իր ելույթում դեսպան Ռուբեն Կարապետյանն անդրադարձավ ՀՀ անկախության պետականաշինության 20-ամյա ուղուն` շեշտելով աշխարհասփյուռ հայության` ի դեմս իտալահայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շուրջ էլ ավելի համախմբվելու անհրաժեշտությունը` հավելելով, որ Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին նպաստելը պետք է առաջնային դեր զբաղեցնի յուրաքանչյուր հայի կյանքում:

Ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանությունը նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, այդ թվում` նոյեմբերի 8-ին Հռոմի կենտրոնական թանգարաններից մեկում «Museo Brascհi»   «Դվին` Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում, ինչպես նաեւ նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին վերաբերող միջազգային գիտական համաժողովի անցկացում Տրիեստում:

 

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply