Շախմատի Բիլբաոյի մրցաշարում Լևոն Արոնյանը սայթաքեց մեկնարկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2009 13:10

Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարն անհաջող սկսեց Լևոն Արոնյանը. հայ գրոսմայստերը ռուսատանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ անցկացրած պարտիայի 52-րդ քայլին իրեն պարտված ճանաչեց: Ուկրաինացի Սերգեյ Կարյակինը և Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը խաղաղ դաշն կնքեցին:

Մրցաշարին մասնակցող չորս շախմատիստները խաղալու են երկու շրջան:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply