Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Երուսաղեմում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 26, 2011 16:01

Սեպտեմբերի 21-ին Երուսաղեմի «Notre Dame» կենտրոնում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին Իսրայելի Կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսրայելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ, գիտական, ֆինանսատնտեսական, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայկական, հրեական, արաբական եւ այլ համայնքների անդամներ:

Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին` ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ընդգծել է, որ «անգամ անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդը հաստատակամ էր իր ձեռքբերումները պաշտպանելու, զարգացող, ժողովրդավարական եւ բարգավաճող հասարակություն ստեղծելու գործում»: Նա նշել է, որ Հայաստանը այսօր հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը:

 

 

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply