ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի այցը հայկական դպրոց

Պաշտոնական, Օրվա լուր | | September 26, 2011 15:52

Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոց, որտեղ տեղի ունեցած հանդիսության ընթացքում դպրոցին հանձնեց ՀՀ գիտության եւ կրթության նախարարության կողմից տրամադրված ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, դասատետրեր եւ կրթական այլ նյութեր:

 

Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը դպրոցի ուսուցչական կազմի  եւ աշակերտական ծնողկոմիտեի անդամների հետ քննարկեց դպրոցի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանությունը մշտապես կաջակցի դպրոցին ուսուցումն առավել արդյունավետ եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար:

 

Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցն Նիդերլանդներում ամենամեծն է եւ ունի մոտ հարյուր սան:

 

 

 

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply