Երեխաները արվեստի գործ են դառնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 7, 2009 16:33

img_4747«Այսպես է» ցուցահանդես բարձրանալու համար այցելուները ստիպված անցնում են մանկական քաղաքի միջով, որտեղ երեխաները խաղում են, ներկում հատակն ու քաղաքի թղթե շենքերի պատերը: Մարդիկ մի քիչ բարկանում են, երբ անցնում են թարմ ներկած, թափթփված հատակի վրայով:

Ցուցահնադեսը բացվեց անցած ուրբաթ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում(ՆՓԱԿ) և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:

«Մարդիկ սիրում են գույներ, գեղեցկություն, մանուկներին,-ասում է «Մանկական քաղաք» աշխատանքի հեղինակ Լուսինե Խանդիլյանը,-սակայն, հենց որ երեխաները նրանց անհանգստություն ու դժվարություններ են պատճառում, նրանք անմիջապես հոգնում, նեղսրտում ու բարկանում են: Մենք դիտմամբ ենք մանկական քաղաքը կառուցել այն վայրում, որտեղով մարդիկ անցնում են»:

Ցուցահանդեսի աշխատանքներն արվեստագետները ստեղծել են միմյանց հետ շփվելու, միմյանց լսելու և մեկը մյուսից ոգեշնչվելու արդյունքում:
Ինչպես նշում է ցուցահանդեսի նախաձեռնող Սոնիա Պալասանյանը «Այսպես է»-ն մի այլընտրանքային հայացք է ինքնության ավանդական պատկերացմանը` հասարակական, քաղաքական և անձնական տեսանկյուններին:

Ցուցահանդեսը վեց համադրողների խմբային աշխատանք է հինգ ոլորտներում` բանաստեղծություն և վիդեո-արվեստ, նկարչություն, թատրոն, ճարտարապետություն և ինստալացիա:

Ճարտարապետության աշխատանքը, որի գաղափարը Սևադա Պետրոսյանինն է, այս հարցն է տալիս հանդիսատեսին ու առաջարկում լուծել. «Ենթադրենք Թամանյանի Երևանի նախագիծը չի եղել: Այդ դեպքում ի՞նչ այլ զարգացումներ կարող էին տեղի ունենալ»:
Այս աշխատանքի մասնակից ՆՓԱԿ-ի տնօրեն Էդուարդ Պալասանյանը ուրախ է , որ Երևանի այընտրանքային նախագծի ստեղծմանը մասնակցում են հանդիսատեսները:

Ճարտարապետության ոլորտում, օրինակ, խնդիրն այսպիսին է եղել. «Ենթադրենք Թամանյանի Երևանի նախագիծը չի եղել: Այդ դեպքում ի՞նչ այլ զարգացումներ կարող էին տեղի ունենալ»:
Ճարտարապետություն ոլորտի մասնակիցներից է նաև ՆՓԱԿ-ի համահիմնադիր ‘ գլխավոր գործադիր տնօրեն Էդուարդ Պալասանյանը:

«Երևանի հատակագծի գաղափարը ճարտարապետության ոլորտի պատասխանատու Սևադա Պետրոսյանինն է,-ասում է նա,- սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Եր’անի այընտրանքային նախագծի ստեղծմանը մասնակցում են նա’ այցելուները»:

Էդուարդ Պալասանյանի կարծիքով` այս ցուցահանդեսը ևս նորարար փորձառական արվեստի մի դրս’որում է, և եթե այն հաջողվի, ապա ավանգարդ արվեստի մեջ կարելի է նոր ուղղություն մտցնել` ինտերակտիվ արվեստ:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply