Երևանի քաղաքապետը Կարեն Կարապետյանը մասնակցել ՀՀ անկաության 20–ամյակի առթիվ Նիցցայում կազմակերպված միջոցառմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 26, 2011 15:47

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքումª  Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ իր ելույթում Երևանի քաղաքապետն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև օրեցօր ամրապնդվող և ընդլայնվող բարեկամական և գործընկերային կապերի կարևորությունը. “Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 20–ամյակը, պետք է արձանագրենք, որ հայ – ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա£ Այդ համատեքստում շատ կարևոր է համագործակցությունը բոլոր ոլորտներումª այդ թվում նաև երկու երկրների քաղաքների միջև£ Երևանի և ֆրանսիական քաղաքների, մասնավորապես Նիցցայի միջև գործակցությունն անհրաժեշտ է առավել կառուցողական մակարդակ տեղափոխել”, – նշել է Կարեն Կարապետյանը£

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիցցայի Հայաստանի հրապարակում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը£ Իր ելույթում Երևանի քաղաքապետը շնորհակալություն  հայտնելով Նիցցայի քաղաքային իշխանություններին և, ի դեմս նրանց, Ֆրանսիայի կառավարությանը, հայ ժողովրդի և մասնավորապես ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար, մասնավորապես նշել է. “Հայ–ֆրանսիական հարաբերությունները մերª հայերիս համար, յուրահատուկ տեղ ունեն£ Չկա մի հայ, որ հարգանքով չվերաբերվի Ֆրանսիային ու ֆրանսիական ժողովրդին և երախտագիտությամբ չգնահատի փաստը, որ 2001թ.–ին ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց և դատապարտեց 1915–ի հայոց ցեղասպանությունը”:

Այցի ընթացքում քաքաղաքապետը այցելել է Նիցցայի Հայ Առաքելական Սուրբ Աստավածածին եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, Քաղաքապետը եղել է նաև տեղի հայկական վարժարանում, ուր ծանոթացել է վարժարանի պայմաններին և կրթական ծրագրերին£

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply