Ֆիդել Կաստրո. «Արևմուտքը Լիբիայում եղեռն է իրականացնում»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2011 15:29
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն սեպտեմբերի 26-ին վճռականորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյնի Օբամայի ելույթը ՄԱԿ-ի գլախավոր ասամբլեայի նստաշրջանի բացմանը: Հոդվածում, որը հրապարակվել է Կուբայի կառավարական կայքում, Կաստրոն Սպիտակ տան առաջնորդի ելույթն անվանել է «դատարակաբանություն, որից ոչ մեկը բան չհասկացավ»: Բացի այդ, Կաստրոն ՆԱՏՕ-ի հանդեպ իր տարակուսանքն է հայտնել Լիբիայում ծավալած գործողությունների առիթով, ասելով. «Արևմուտքն այնտեղ եղեռն է իրականացնում»: Դրանից հետո, նախկին առաջնորդն ամենևին էլ չի զլացել ԱՄՆ-ի հասցեին քննադատություններ անելուց, քանի որ, նրա խոսքով «ԱՄՆ-ն ամենաֆաշիստական ձևով վերահսկում է աշխարհի ԶԼՄ-ների տեղեկատվությունը»:






Facebook
Tweet This
Email This Post
