Նախիջևան՝ 400 հազար բնակիչներից 250 հազարը արտագաղթել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2011 13:57
Կիրակի օրը Բաքվում ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժողով են անցկացրել ժողովրդավարության կուսակցության շտաբում, որի ժամանակ քննարկվել են երկրում առկա հասարակա-քաղաքական իրավիճակը ինքնավար հանրապետությունում: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Ժամանակն է՝ միասին միավորվել Նախիջևանում տիրող ռեժիմի դեմ պայքարելու համար»,- կոչ է արել ընդդիմադիր գործիչ Իբրահիմ Իբրահիմլին:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Նախիջևանում իրավիճակը կտրուկ սրվել է, և ըստ իրավապաշտպանների՝ այնտեղ բռնատիրական կարգեր են գործում:
Իրավապաշտպան Մալահաթ Նասիբովայի և այլ բանախոսների ներկայացմամբ, Նախիջևանում ապրող 400 հազար բնակիչներից 250 հազարը տեղափոխվել են Բաքու, Թուրքիա, Ռուսաստան և այլ երկրներ: Ելնելով քաղաքական հետապնդումներից, տնտեսական գործունեության սահմանափակումներից և գործազրկության բարձր մակարդակից, մարդիկ ուղղակի արտագաղթում են:
Աղբյուրի փոխանցմամբ, Նախիջևանի բնակիչները, բռնատիրական կառավարման մեթոդների փորձարկման լաբորատորիա են անվանում ինքնավարությունը՝ նշելով, որ այսպես կոչված «փորձը» հետագայում կիրառվում է Ադրբեջանի այլ շրջաններում:
Ժողովի ընթացքում խիստ քննադատության են արժանացել Նախիջևանի իշխանությունները, որոնց գործուն ջանքերով բռնությունների ալիքը տարածվում է նաև Ադրբեջանի շրջաններում:
Ընդդիմադիր գործիչ Սուլխեդին Աքբերը, առաջարկել է դիմել միջազգային հանրությանը, որպեսզի վերջիններս պատժամիջոցներ կիրառեն Նախիջևանի իշխաննությունների դեմ, այդ թվում՝ սառեցնել նրանց արտասահմանյան բոլոր հաշիվները:
Panorama.am






Facebook
Tweet This
Email This Post
