ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան.«Ոչ մի դեպքում Արցախում չեն հրաժարվելու ձեռք բերածից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 12:55

d5a2d5a1d5afd5b8-d5bdd5a1d5b0d5a1d5afd5b5d5a1d5b61Արցախյան գոյապայքարում զոհված նահատակների կյանքի գնով արցախցին մյուս ժողովուրդների նման ձեռք է բերել արժանապատիվ ապրելու իրավունք, և ոչ մի դեպքում Արցախում չեն հրաժարվելու ձեռք բերածից. այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ռուսաստանաբնակ գործարարներ Լեւոն Հայրապետյանի և Բորիս Սաղաթելյանի հովանավորությամբ արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալրի բացմանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր խոսքում ԼՂՀ նախագահը նշել է նաև, որ ներկայումս ԼՂՀ իշխանություները բոլոր ջանքերը նպատակաուղղում են հզոր և բարգավաճ հայրենիքի կառուցմանը, որտեղ գերարժեք կլինեն ազնվությունն ու համերաշխությունը:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply