Բախվել են տաքսին և 261 երթուղային գազելը. 1 մարդ զոհվել է, 14-ը հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 26, 2011 13:54
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աճառյան փողոցի և դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-322123» մակնիշի թիվ 261 երթուղու միկրոավտոբուսը և «Նիսսան» ու «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:Վթարի հետևանքով «Մարկիզա» տաքսի ծառայության «Ռենո» մեքենայի վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև «ԳԱԶ-322123»-ի 13 ուղևորներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1273 անգամ:





Facebook
Tweet This