Աշխարհում խոզի գրիպի 21.940 դեպք է գրանցվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2009 13:39

map-210 օրվա ընթացքում խոզագրիպով հիվանդների թիվն ավելացել է 9.425-ով: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվության(www.who.int)` 2009թ. հունիսի 5-ի դրությամբ 69 երկիր պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 21.940 դեպքի մասին, 125 մահվան ելքով:

Խոզի գրիպի ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում` 11054 լաբորատոր հաստատված դեպք` 17 մահվան ելքով: Մահացության դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ Մեքսիկան` 103 մահվան դեպք:

Մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, որոշների մոտ նաև փսխում: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:

Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի օճառով լվանալ ձեռքերը և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկական օգնության:

Հայաստանում դեռևս որևէ դեպք չի գրանցվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply