Գտել են կորած արշավախմի 48 անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2011 13:39

Սեպտեմբերի 25-ին`ժամը 19.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, մոլորվել է 20 հոգանոց արշավախումբը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը,ապա մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23.15-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները Արագած լեռան վրա հայտնաբերել են 48 հոգուց բաղկացած կորած արշավախումբը` ուսանողները անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին :

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply