Վրաստանի քաղաքացիներով մեքենան թռել է Դիլիջանի ոլորաններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2011 13:23

Սեպտեմբերի 23-ին`ժամը 23.03-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններից ավտոմեքենա է գլորվել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում (ճանապարհի ոլորապտույտ հատված) ‘’Ֆոլքսվագեն Պասսատ’’ մակնիշի VTY-751 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվելով ծառերին, ոլորանից ներքև չի գլորվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1977թվականին ծնված Իմեդա Իբերին թեթև մարմնական վնասվածքով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Մեքենայում են գտնվել նաև ուղևորներ` Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեկա Սարոլիդեն և Ռեվազի Իգաուրին, որոնք չեն տուժել:

 

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply