Մեքենան ընկել է կամրջից, 5 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2011 13:16

Սեպտեմբերի 23-ին`ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում գտնվող կամրջից ավտոմեքենա է ընկել ցած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’Ֆոլքսվագեն գոլֆ’’ մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքե­նան Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` կոտրելով կամրջի բետոնյա արգելապատնեշը, մոտ 5մ բարձրությունից ընկել է ցած, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի բռնկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.23-ին, մարվել` 20.27-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Ավտոպատահարի հետևանքով մահացել է 1982թվականին ծնված Արփինե Հախվերդյանը,իսկ մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, 1961թվականին ծնված Մանվել Ավետիսյանը և ուղևորներ` 1982թվականին ծնված Գագիկ, 2007թվականին ծնված Գոհար Ավետիսյանները ու 1959թվականին ծնված Նազիկ Մելքոնյանը, իսկ Մասիս քաղաքի հիվանդանոց՝ 2007թ վականին ծնված Մանվել Ավետիսյանը:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply