Գիտնականները պարզել են 10 ամենակեղտոտ մթերքները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2011 11:44
Հիվանդությունների կանխարգելման ու հսկման կենտրոնի գիտնականներն առաջարկեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, որ առաջարկված ցուցակից ընտրեն ամենակեղտոտ մթերքները:
Առաջին տեղում հայտնվեց կանաչին, որի կեղտոտմանը նպաստում են ոռոգման ջուրն ու կենդանիների արտաթորանքները:
Դրանից հետո ցուցակում ձուն է. մասնագետների հավաստմամբ, դրանք կարող են վարակակիր դառնալ հավի մեջ կամ էլ հավանոցում: Դրա համար հարկավոր է օգտագործել միայն ջերմամշակման ենթարկված ձու (160 աստիճանում):
Թարմ թյուննոս ձուկը երրորդ տեղում է , քանի որ այս ձկնատեսակում մեծ քանակով սնդիկ կա: Իսկ ոստրեները կարող են խոլերայի «բուն» լինել, դրա համար խորհուրդ է տրվում սննդի մեջ սառը ջրերի ոստրե օգտագործել (հայտնի է, որ սառը պայմաններում նույնպես մանրէները վերանում են):
Պատրաստի այն աղցանները, որոնց բաղադրության մեջ կարտոֆիլ կա, նույնպես կարող են վարակիչ դառնալ: Դրանցից հետո ցուցակում չպաստերիզացված կաթնամթերքն ու պանրամթերքն են:
Գիտնականները խորհուրդ են տալիս լոլիկն ու հատապտուղը օգտագործելուց առաջ լավ լվանալ ու առնվազն 2 ժամ սառը պայմանում պահել: Այս ցուցակը եզրափակում է միսը, որը մինչ օգտագործելն անպայման պետք է բարձր ջերմաստիճանային պայմաններում մշակել: Գիտնականները վստահեցնում են, որ այս խորհուրդներին հետևելով, կարելի է շատ հիվանդություններից խուսափել:






Facebook
Tweet This
Email This Post
