Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2011 13:13

Սեպտեմբերի 23-ից 26-ը ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող ‘’M & S’’ առևտրի կենտրոնի մոտակայքում`1400քմ, Ավան-Առինջ թաղա­մասում`4000քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում`6հա, Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքում`մոտ 3հա, Եղվարդ քաղաքում`3հա, Հացավան-Գառնի ավտոճանապարհի սկզբնամասում`25հա,  Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում`1հա, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում`4500քմ և1500 քմ նորատունկ խաղողի այգի, Արագածոտնի մարզի  Աշտարակ քաղաքում`2000քմ, Ծաղկահովիտ գյուղում`1000քմ: Հրդեհները  մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Սեպտեմբերի 23-ին`ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել`15.10-ին:  Այրվել է Կ.Աղասարյանին պատկանող 150 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մոտակայքում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել`18.03-ին: Այրվել է Մ.Մելիքյանին պատկանող 5 տ անաս­նա­կեր:

Նույն օրը`ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը18.38-ին, մարվել`19.57-ին: Այրվել է Ռ.Բարսեղյանին պատկանող 250 հակ անասնակեր:

Սեպտեմբերի 24-ին`ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում`’’Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ’’ ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է էլեկտրասյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են անվադողեր և ռետինե մնացորդներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.15-ին, մարվել`03.35-ին: Այրվել են 60 անվադող և 100 քմ ռետինե մնացորդներ:

Նույն օրը`ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.40-ին, մարվել`10.10-ին: Նորիկ Մարտիրոսյանին պատկանող տան բակում այրվել է 40 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը`ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում  այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 19.55-ին: Այրվել են Կ.Հովհանիսյանին պատկանող տան տանիքը` 2 քմ մակերեսով, հացատան տանիքը` 15 քմ մակերեսով և 1000 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը`ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 60 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.44-ին, մարվել`19.29-ին: Բախշիկ Պետրոսյանին պատկանող տան բակում այրվել է 680 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը`ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.26-ին, մարվել` 23.39-ին: Այրվել են Շահումյան փողոցի Փ.Պետրոսյանին պատկանող թիվ 24  և Ժ.Ադամյանին` թիվ 25 տների տանիքները` ընդհանուր 10 քմ մակերեսով:

 

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply