2009թ. առաջին կիսամյակում ԼՂՀ պետբյուջեի 16 տոկոս աճ է գրանցվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 12:49

2009թ. առաջին կիսամյակում ԼՂՀ պետական բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 98 տոկոսով. փաստացի մուտքերը կազմել են 8.902 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.5տոկոս ով աճել է, և դա այն դեպքում, երբ ԼՂՀ ամենամեծ հարկատու Դրմբոնի հանքաարդյունաբերական «Բեյզ Մեթլս» ընկերության կողմից ստացվող հարկային մուտքերը դեռ հեռու են մինչճգնաժամային ծավալներից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ԼՂՀ ֆինասների փոխնախարար և գլխավոր գանձապետ Նվեր Բաղդասարյանը, դեռևս տարվա սկզբին ԼՂՀ կառավարության ղեկավար Արա Հարությունյանը բոլոր պետական կառույցներին խնայողության կոչ էր արել, սակայն նախատեսված բոլոր ֆիանասավորումները կատարվել են ժամանակին և այդ առումով թերակատարումներ չեն եղել: Այս հաջողության իրական հիմքը, ԼՂՀ Ֆինասների փոխնախարարի փոխանցմամբ, առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքի արձանագրած շուրջ 16տոկոս աճն է:

Անդրադառնալով բյուջեի ծախսային մասին` Բաղդասարյանը նշել է, որ առաջին կիսամյակում նախատեսված է եղել 27. 590 միլիոն դրամ, և այս ընթացքում փաստացի ցուցանիշը կազմել է 24.67 միլիոն, որը կատարվել է 87.2տոկոսով:

Խոսելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների մասին` ԼՂՀ գլխավոր գանձապետը մասնավորապես ասել է, որ ծախսային մասով այս տարի 12 տոկոս աճ է գրանցվել, իսկ բյուջետային ծախսերի ավելի քան 49 տոկոսը նպատակաուղղվել է սոցիալական ոլոտին:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply