Անժելա Սարգսյանն ու իր ամուսինը դեմ առ դեմ կհանդիպեն եթերում (տեսանյութ)

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 26, 2011 11:03

«Կռվախնձոր» հաղորդումը հյուրընկալել է դերասանուհի Անժելա Սարգսյանին ու իր ամուսնուն։ Ողջ հարցազրույցը ցուցադրվելու է առաջիկայում, սակայն հաղորդման անոնսից պարզ է դառնում, որ դերասանուհին և ամուսինը ամուսնալուծվում են, սակայն ամուսնու խոսքով` «Սա բաժանման պատճառը չէ»։

Այն հարցին, թե սկանդալից հետո ինչպես է կարողանում մտնել լսարան (նա դասավանդում է ԵՊՀ-ում), ամուսինը պատասխանել է. «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, հանգիստ թողեք ինձ»։

Եթերից Անժելա Սարգսյանը խնդրել է բոլոր հեռուստադիտողներին ջնջել իր նկարներն իրենց բջջային հեռախոսների միջից և մոռանալ իր մասին։ Նա ասել է նաև, որ դեպքերից հետո սա իր առաջին հարցազրույցն է. «Ես որևէ մեկին մինչ այս ինտերվյու չեմ տվել»,- նշել է նա։

Դերասանուհու խոսքով՝ իր գործընկերուհիների հետ փորձել է խոսել. «Աղջիկների հետ կապ փորձել եմ հաստատել, զանգեցի՝ չպատասխանեցին»։ Իր հավատքի մասին Անժելա Սարգսյանն ասել է. «Կարդում եմ Աստվածաշունչ, աղոթում եմ»։

Հիշեցնենք, որ համացանցում հայտված իր պոռնո լուսանկարներով սկանդալի կիզակետում հայտնված Անժելա Սարգսյանի օրինակով շուրջ մեկ ամիս է, որ համացանցում չեն դադարում կանանց և սեռական ազատության մասին քննարկումները, տարբեր տեսանկյուններից տարբեր մասնագետների դիտարկումները, ու ի պաշտպանություն կամ նրան դատապարտող խմբերի «կազմավորումը»։ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ դերասանուհու նախկին զուգընկերոջ՝ Կարեն Արայանի դեմ՝ համացանցում պոռնո լուսանկարների տարածման փաստի առթիվ. Արայանը նշել էր, որ իր տեղադրած լուսանկարները համացանցում մնացել են միայն յոթ վայրկյան, որից հետո ինքը դրանք ջնջել է, հետագայում վերատեղադրել է Անժելա Սարգսյանը կամ որևէ այլ մեկը։ Որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ նշել էին, որ խոսել են դերասանուհու հետ։ Լուրերին, թե  Անժելա Սարգսյանի հետ հրաժարվում են աշխատել նրա գործընկերուհիները, վերջիններս արձագանքել էին, որ ինքը՝ Անժելա Սարգսյանն է իրենցից խուսափում և նկարահանումներին չի ներկայանում։

 

Tert.am

 

Դիտվել է 2073 անգամ:
Print Friendly

Leave a Reply