Նորզելանդացին սառնարանում 38 կատու էր սառեցրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2011 10:50
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որի տանը հայտնաբերել են 60 կենդանի ու 38 սատկած կատու:
Օքլենդի 77-ամյա բնակիչ Դոնալդ Կրուիկշենկը առնվազն 3 տարի սեփական սառնարանում պահել է սատկած կատուների դին: Ոստիկանների խոսքով, կատուները փաթաթված են եղել արյունոտ թերթի մեջ ու դրված սննդի կողքին: Բացի այդ, տան մեջ 19 կատու էր վազվզում, 17 –ը վանդակներում էր, իսկ 23-ն էլ` նկուղում: Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ սատկած կատուներին սառնարանի մեջ է պահել, քանի որ դրանց թաղելու ժամանակ չի ունեցել: «Ես հասկանում եմ, որ դա անսովոր է, սակայն ես ոչ մի հակաօրինական բան չեմ անում»:
Տղամարդը մեղադրվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Պատժամիջոցը դեռևս որոշված չէ:






Facebook
Tweet This
Email This Post
