Հայկական պատվիրակությունը Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ այսօր մեկնում է Գերմանիա

Պաշտոնական, Օրվա լուր | | September 26, 2011 10:35

Գերմանիայի Դաշնության Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերքով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը`  Կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լ.Սարգսյանը և Հայաստանի պետական ագրարային համալսարանի /ՀՊԱՀ/ ռեկտոր Ա. Թարվերդյանը:

Այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի և ՀՊԱՀ-ի միջև  2000 թվականից ձևավորված համագործակցության արդյունքները` կապված«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնությունում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ :

Բավարիայի օրենսդիր և գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաև հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply