Թուրքիայի արտգործնախարարը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2009 12:36

davutoghlu1Այսօր սկսվում Է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Թբիլիսիում նա հանդիպում կունենա երկրի վարչապետ Նիկա Գիլաուրիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի և վրացի իր պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ:

Այսօր ծրագրված Է Դավութօղլուի ելույթը «Կորտիարդ Մարիոտ» հյուրանոցում դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը:

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply