Բարսելոնայում տեղի է ունեցել Կատալոնիայի պատմության վերջին ցլամարտը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2011 10:32
Կատալոնիայի վերջին կորիդան տեղի է ունեցել կիրակի, Բարսելոնայի «Մոնումենտալ» արենայում: Տեղական իշխանությունների որոշմամբ, ցլամարտի բազմադարյան ավանդույթը Իսպանիայի հյուսիս-արևմտյան հատվածում այսուհետ արգելված է:
«Բարսելոնայի նման քաղաքի համար արենան փակելը նույնն է, թե Պիկասոյի կտավն աղբը նետես»,-հայտարարել են հանդիսատեսները: Վերջին մարտի ժամանակ արենայում տեղ ու դադար չի եղել. 18-հազարանոց ամբոխը ծափահարությամբ ու աղմուկ աղաղակով է անցկացրել ողջ անցուդարձը: «Մոնումենտալում» սպանված վերջին ցուլը 570 կգ-անոց Դուդալեգրեն էր: Ցլամարտիկ-մատադորին հանդիսատեսները ուսերի վրա են դուրս բերել արենայից: Կատալոնիայի ինքնավար մարզում ցլամարտը լրիվ արգելելու օգտին է քվեարկել 68 պատգամավոր, դեմ` 55-ը, 6-ը` ձեռնպահ: Ինքնավար մարզի պատմական նիստին հավաքվել են 100-ավոր լրագրողներ ու շահագրգիռ անձինք: Երբ հայտնել են քվեարկության արդյունքները, նրանցից շատերը չեն կարողացել զսպել արցունքները: Արգելքի օգտին հանդես են եկել տեղի կենդանիների պաշտպանության ակտիվիստները, որոնց հաջողվել է 180 հազար ստորագրություն հավաքել:






Facebook
Tweet This
Email This Post
