Սաուդյան բարեփոխում. կանանց առջև բաց են քաղաքականություն տանող ճանապարհները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2011 10:03

Սաուդյան Արաբիայում բարեփոխում է կատարվում. թագավոր Աբդալան հայտարարել է, որ այսուհետ  կանայք էլ  կարող են ընտրվել շուրայում` միապետին  կցված խորհրդատվական կառույցում:  Էլ-Ռիհադում ելույթ ունենալով`  թագավոր Աբդալան նշել է նաև, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են իրենց թեկնածությունը դնել տեղական ինքնակառավարման մարմիններում:

Պետության ղեկավարի խոսքով, այս բարեփոխումները խիստ կարևոր են ու ամբողջովին համապատասխանում են իսլամի սկզբունքներին ու արժեքներին: Միապետը հավելել է, որ ով դա չի հասկանում, նոր դարաշրջանում արժանի տեղ չի գտնի:

 

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply