Բացառիկ որոշում` հայկական ֆուտբոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2011 23:14

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՖՖ գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Լ. Հասրաթյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Կ. Ղազարյանը, Ա. Սահակյանը, Ս. Իսրայելյանը, Տ. Մարգարյանը, Վ. Դալլաքյանը և Կ. Հարությունյանը:
Գործկոմը քննարկեց օրակարգում դրված հետևյալ հարցը. ՀՖՖ Գործկոմը քննարկեց ՀՖՖ նախագահի առաջարկը` վերախաղարկել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը: Երկարատև քննարկման արդյունքում, հաշվի առնելով սույն առաջարկի դրական և բացասական կողմերը, ՀՖՖ գործկոմը բացառիկ որոշում կայացրեց վերախաղարկել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply