Մերլին Մոնրոյի առաջին լուսանկարները կվաճառվեն` լուսանկարչի պարտքերի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2011 19:46

Մերլինի լուսանկարները կվաճառվեն աճուրդով, լուսանկարչի սնանկացման պատճառով:

1946-ին արված Նորմա Ջին Դոերտիի լուսանկարները, որը դեռևս պետք է դառնար աշխարհահռչակ Մերլին Մոնրոն, կվաճառվեն հաջորդ դեկտեմբերին Լոս Անջելեսի աճուրդում: Ֆլորիդա նահանգի դատարանը քննել է լուսանկարիչ Ջոզեֆ Ջասգուրայի սնանկացման վերաբերյալ գործը, ում էլ պատկանում են  լուսանկարների ու դրանց սևապատկերների բոլոր իրավունքները: Սնանկ վարպետը հեռավոր 40-ականներին աշխատում էր մոդելային գործակալությունում, որտեղ էլ կատարել է այդ լուսանկարները: Աճուրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ լուսանկարների մասին  տեղյակ չեն եղել տարիներ առաջ, իսկ հետո դրանք դարձել են դրանց հեղինակի նկատմամբ հարուցված գործի (որն արդեն 20 տարի քննվում է) մի մասը:

«Հնարավոր է, որ այս լուսանկարներն ամենաարժեքավորն են, քանի որ դրանք Մերլինի գործունեության ամենավաղ փուլից են:  Բացառիկ հնարավորություն է, երբ լուսանկարների հետ ստանում ես նաև դրանց տնօրինելու իրավունքը»,-մեկնաբանել է մասնագետը: Դեռևս հայտնի չէ, թե որքան է դրանց նախնական արժեքը: Լոտը «Կուռքեր ու պաշտամունքներ» աժուրդի մի մասն է կազմելու, որը տեղի կունենա Բևեռլի Հիլզում, 2011-ի դեկտեմբերի 2-4-ին:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply