Սևամորթ կինը սպիտակել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2011 16:56Մեծ Բրիտանիայի բնակչուհի Դորկել դե Վլյուգի հետ կատարվածը բժիշկները համարում են ուշագրավ. աղջիկը ծնվել է սևամորթ ու 17 տարեկանում լրիվ սպիտակել է վիտիլիգո հիվանդության պատճառով: Այսօր նա 25 տարեկան է. հիշում է, թե 5 տարեկանում ինչպես էին սպիտակ բծեր առաջացել ոտքերին, ձեռքերին: Ամենավերջում սպիտակել էին այտերն ու քիթը: Եղել է ժամանակ, երբ ծնողները` Պիտերն ու Շարմեյնը (Տրինիդադից), անհանգստացած սկսեցին բուժել աղջկան: Փորձեցին գրեթե ամեն ինչ, այդ թվում և լազերային թերապիա: Իսկ հետո աղջկան ուղղակի օրական 10 րոպե տանում էին արևային լոգանքի: Տարիների հետ աղջիկը համակերպվեց, իսկ 17 տարեկանում ոչ մի բան չէր հուշում նրա նեգրոիդ ծագման մասին: Մարմնի վրա մի քանի սև հատվածներ էին մնացել, որոնք կտրականապես չէր քողարկում: Այսօր նա լրիվ սպիտակել է ու ապրում է Անգլիայում, սակայն չի ամաչում պատմել իր հիվանդության պատմությունը:
«Մայքլ Ջեքսոնին էլ էին ախտորոշել վիտիլիգո, ինչպես ինձ : Ես իրականում ծնվել եմ սև, կան վկաներ, լուսանկարներ, ես ապացույցն եմ այն բանի, որ Ջեքսոնը արհեստականորեն չէր սպիտակեցնում իրեն: Աստծու ճանապարհներն անիմանալի են»:







Facebook
Tweet This
Email This Post
