Ավտովթար. կա 1 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 24, 2011 16:01
Սեպտեմբերի 23-ի երեկոյան Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին կամրջից մեքենա է գլորվել ձորը: Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան կամրջից գլորվել է ներքև, որի հետևանքով հրդեհվել է:
Ավտոպատահարի հետևանքով մահացել է 1982թ.-ին ծնված Արփինե Հախվերդյանը: Տարբեր մարմնական վնասվածքներով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել մեքենայի վարորդը` 1961թ.-ին ծնված Մանվել, 1982թ.-ին ծնված Գագիկ, 2007թ.-ին ծնված Գոհար Ավետիսյաններն ու 1959թ.-ին ծնված Նազիկ Մելքոնյանը, իսկ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել 2007թ.-ին ծնված Մանվել Ավետիսյանը: Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
