Մեդվեդևը նախագահական ընտրություններում առաջարկել է Պուտինի թեկնածությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2011 15:09
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Եդինայա Ռոսիա»-ի նստաշրջանի ժամանակ` սեպտեմբերի 24-ին, առաջարկել է վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում` նշելով, որ ինքը նախագահական ընտրություններից հետո պատրաստ է աշխատել կառավարությունում:
Պուտինն էլ իր հերթին Մեդվեդևին առաջարկել է խորհրդարանական ընտրություններում գլխավորել «Միացյալ Ռուսաստանի» նախընտրական ցուցակը, ինչին Մեդվեդևը համաձայնել է:
Պուտինը հայտնել է, որ իրենք այս ծրագրերի մասին վաղուց էին համաձայնության եկել։






Facebook
Tweet This
Email This Post
