Տեխասում մահվան դատապարտվածներին զրկել են “վերջին ընթրիքի” իրավունքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2011 13:39

Տեխասի իշխանություններն արգելել են մահապատժի ենթարկվածներին ինքնուրույն ընթրիք ընտրելու իրավունքից: Ինչպես հայտնում է Associated Press-ը, այսուհետ մահապատժից առաջ  նրանք կստանան այն ուտելիքը, որը տրվում է բոլոր բանտարկյալներին: Որոշման պատճառը սեպտեմբերի 21-ին Լոուրենս Բրյուերի մահապատժից առաջ կատարած “պատվերն” է, որից վերջին պահին նա հրաժավել էր: Նա պատվիրել էր հավի 2 սթեյք, երեք բաժին չիզբուրգեր, պանրով օմլետ, 3 բաժին ֆախիտոս, տապակած բուդ, կես կգ պաղպաղակ ու մսով պիցա: Բրյուերի արարքի պատճառով նահանգի սենատորներից մեկը` Ջոն Ուիթմայերը իրավաբանական դեպարտամենտին դիմեց` պահանջով`  մերժել “վերջին ընթրիքի իրավունքից”: Սեպտեմբերի 23-ին դեպարտամենտը բավարարեց այդ պահանջը:

Մահապատժից առաջ վերջին ընթիքի ավանդությունը հայտնի էր Հին Հունաստանում և Հին Հռոմում: Հիմա այդ իրավունքը   կիրառվում է  նահանգներից մեծ մասում: Այսպես, Ֆլորիդայում այդ ընթրիքի ծախսը չպետք է գերազանցի 40 դոլարը, Լուիզիանայում` ծախսի մի մասը բանտապետի գրպանից է կատարվում, Տեխասում առաջ ֆինանսական սահմանափակում չկար, սակայն բանտարկյալները կարող էին ընտրել այն, ինչը հնարավորէր պատրաստել բանտի պատերի ներսում: Տեխասը մահապաիժների քանակով ԱՄՆ-ում առաջին տեղում է:

 

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply