Հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճը պայմանավորված է ԼՂՀ-ում և ՀՀ-ում անկախության տոնակատարություններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2011 14:31

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ, որն ինտենսիվորեն շարունակվել է նաև անցած շաբաթվա ընթացքում:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն սեպտեմբեր ամսվա անցած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները “АК”, “СВД”, “Սև նետ”, “Իստիգլալ”, “ ПК”, “ ДШК” և այլ տեսակի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 6000 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 900 անգամ: Նշված խախտումների մոտ 35 տոկոսը արձանագրվել է անցած շաբաթվա ընթացքում:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այդօրինակ ակտիվությունը առավել շարունակական բնույթ է կրել ԼՂՀ-ում և ՀՀ-ում անկախության տոներին նվիրված միջոցառումների նախաշեմերին, ինչը բնականաբար նպատակաուղղված է եղել որևէ կերպ ազդել տոնակատարությունների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` հակառակորդին հասցրել արժանի հարված:

 

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply