Եմենը նախագահ Սալեհին բախումներով է ընդունել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2011 12:37
Երբ նախագահ Աբդուլահ Սալեհը երկրին հաշտեցման կոչ արեց , կառավարական ուժերը, երկրի մայրաքաղաք Սանայում կրակ բացեցին ցուցարարների ճամբարի ուղղությամբ: Կա մեկ զոհ:
Նախօրեին Սանայի հյուսիսում գործող իշխանությունների համակիրների ու հակակիրների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ: Սալեհն Սաուդյան Արաբիայում բուժվելուց հետո անցած ուրբաթ վերադարձել է երկիր: 3 ամիս առաջ նա վիրավորվել էր իր նստավայրի ուղղությամբ կատարված հրաձգության հետևանքով: Նրա վերադարձը բախումների հանդարտեցմանը չնպաստեց, միայն անցյալ շաբաթ երկրում զոհվել է ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասն անզեն է եղել: Սալեհը վերադարձել է ուրբաթ առավոտյան , մասնավոր ինքաթիռով: Վերլուծաբաններն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ նախագահի վերադարձի մասին պատմող տեսանյութով արխիվային կադրեր են ցուցադրել: Վաշիգտոնը նույնպես հաստատել է Սալեհի վերադարձը:






Facebook
Tweet This
Email This Post
