Ժաննա Ստանկևիչը բրոնզե մեդալ բերեց Հայաստանի հավաքականին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 24, 2011 7:11
Տաշքենդում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանից մասնակցեցին միայն երկու ձյուդոյիստուհիներ: Մինչև 57 կգ քաշայինների պայքարում մեր երկրի դրոշի ներքո հանդես եկող Ժաննա Ստանկևիչն արժանացավ բրոնզե մեդալի: Նա առաջին երկու գոտեմարտերում հաղթեց ավստրիացի Չառլի Ռենզիին, ռուսաստանցի Եկատերինա Մելնիկովային ու մտավ կիսաեզրափակիչ: Սակայն նա զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Լենարիա Մինգազովային: Իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ժաննան հաղթեց ուզբեկ Իրոդա Աբդուռահմանովային:
Գայանե Հարությունյանը (48 կգ) առաջին գոտեմարտում հաղթեց հնդիկ Սուչիկա Տարիալին, իսկ 2-րդում պարտվեց ուկրաինացի Օլգա Սուխային: Հարությունյանն էլ իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար մրցավեճին, սակայն առաջին իսկ գոտեմարտում պարտվելով ղազախստանցի Ալեքսանդրա Պոդրյադովային, Գայանեն դուրս մնաց պայքարից:






Facebook
Tweet This
Email This Post
