Վարդան Փահլևանյանը և Ժաննա Ժուկովսկայան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2011 6:59

Հանրածանոթ հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր, ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանի սահմանած մրցանակները խաղարկվեցին Արտաշատի մարզադաշտում: Հարաբերությունները որոծեցին 10 երկրների 20 մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց մրցումներում լավագույնը Վարդան Փահլևանյանն էր, որը հաղթող ճանաչվեց 8 մ արդյունքով: 2-րդ տեղը գրավեց լիտվացի Միկոլաիդիս Պովիլասը` 7 մ 98 սմ : 3-րդ մրցանակակիրը Ղրղզստանը ներկայացուցիր Դմիտրի Իլյինն էր` 7 մ 94 սմ:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պայքարում հավասարը չունեցավ ռուսաստանցի Ժաննա Ժուկովսկայան` 6 մ 58 սմ: 2-րդ տեղը գրավեց անցյալ տարվա մրցումների հաղթող, բուլղարուհի Մագդալենա Խրիստովան` 6 մ 24 սմ, իսկ 3-րդ արդյունքը ցույց տվեց Ամալյա Շառոյանը` 6 մ 18 սմ:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply