Նոր հանդիպում, հին հաշիվներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2011 6:43

Սեպտեմբերի 24-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 2010-ի Հայաստանի սուպերգավաթը կվիճարկեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և փոխչեմպիոն «Բանանցը»: Այս մրցանակը Հակոբ Տոնոյանի անունով է: Որպես կանոն, սուպերգավաթի համար պայքարում են Հայաստանի չեմպիոնը և գավաթակիրը: Սակայն նախորդ տարի այդ երկու մրցաշարում էլ հաղթել է «Փյունիկը»: Այդ է պտճառը, որ Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր «Բանանցին»  իրավունք է վերապահվել վիճարկելու սուպերգավաթը: Ի դեպ, նախորդ տարի սուպերգավաթի խաղարկությունում այս թիմերն էին պայքարողը: Այն ժամանակ 2:0 հաշվով առավելության էին հասել «Փյունիկի» ֆուտբոլիստները: Ի դեպ, դրանից առաջ էլ «Փյունիկը»  և «Բանանցը» մրցել էին 2004-ին, 2007-ին և երկու դեպքում էլ «Փյունիկը» հաղթել էր նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով: Այնպես որ, ակնկալվում է, որ «Բանանացը» կփորձի փոխել իր համար ստեղծված տխուր պատմությունը և թեկուզ մեկ անգամ տիրել սուպերգավաթին:  Ի դեպ, «Բանանացի» կազմում փորձառու ֆուտբոլիստներ են, մինչդեռ, ներկայումս «Փյունիկի» պատիվը պաշտպանում են երիտասարդ, սակայն հեռանկարային խաղացողներ: Սուպերգավաթը խաղարկվում է 13-դ անգամ: Դրանցից 11-ին մասնակցել են «Փյունիկի» ներկայացուցիչները և հաղթել են 7 անգամ: Այդ թիմի ֆուտբոլիստները պատվավոր ավարին տիրացել են նաև 1997-ին, 2001-ին, 2003-ին, 2006-ին:

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply