Բժիշկները սովորել են աչք աճեցնել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2011 1:57

Բրիտանական բժիշկները առաջինը  Եվրոպայում սկսեցին վիրահատություններ  անել `օգտագործելով մարդկային ցողունային բջիջները: Տասներկու հոգի ,ովքեր կորցրել էին տեսողությունը , համաձայնեցին մասնակցել իրենց նոր  աչք աճեցնելու փորձին  ,հաղորդում է BBC-ն:

Երկար բարակ քննարկելով իրավական նրբությունները իշխանությունների հետ Լոնդոնի աչքի Moorfields Eye Hospital կլինիկայի բժիշկները թույլտվություն ստացան Եվրոպայում առաջինը փորձ կատարել `օգտագործելով մարդկային էմբրիոնային ցողունային բջիջները :

 

Այդ եզակի էքսպերիմենտին ,որը հսկայական նշանակություն ունի համաշխարհային բժշկության համար , համաձայնեցին մասնակցել տասներկու կամավոր, որոնք տառապում էին աչքի ցանցաթաղանթի դիստրոֆիայով :

Դա անբուժելի հիվանդությւն է ,որը կամաց կամաց բերում է կուրության:

Այդ հիվանդությունը մարդու մոտ հայտնաբերվում է վաղ մանկությունից; Այն բավականին հազվադեպ հիվանդություն է,դրանից տառապում են 10 000-ից  մեկը: Մեկից մինչև մի քանի տասնյակ տարվա ընթացքում հիվանդը ամբողջովին կորցնում է տեսողությունը:

Բրիտանական բժիշկների հետ փորձին կմասնակցեն նաև ամերիկյան  Advanced Cell Technology (ACT)ընկերության մասնագետները, որոնք արդեն փորձ ունեն այդ բջիջները օգտագործել բժշկության մեջ:

 

Ցողունային բջիջները օրգանիզմի համար յուրօրինակ շինարարական նյութեր են: Տեսականորեն այդպիսի յուրաքանչյուր “աղյուսիկից” կարելի է աճեցնել ցանկացած բջիջ,որը մարդու մոտ ավելի քան 200 տեսակ է: Ցողունային բջիջների գործածության կողմնակիցները պնդում են ,որ առաջիկայում այդ տեխնոլոգիան կօգնի բուժել ոչ միայն կուրությունը,այլև այլ շատ հիվանդություններ `ներառյալ քաղցկեղը: Բայց և այնպես պեգեներատիվ բժշկությունը շատ հակառակորդներ ունի, որոնք գտնում են էմբրիոնային բջիջների գործածումը անթույլատրելի,քանի ո ր դրանց դուրս բերելուց կմահանա մարդկային սաղմը:

 

Դիտվել է 2216 անգամ:
Print Friendly

Leave a Reply