Հաշմանդամ կինը ապրում է կիսահրկիզված տնակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 24, 2011 1:14

Մենք բազմիցս ենք ահազանգել այն մասին, որ աղետի գոտու բազմաթիվ ընտանիքներում բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ամբողջացման գործում լուրջ խոչընդոտներ կան: Մասնավորապես այն ընտանիքների դեպքում, որոնք բաղկացած են մի քանի ընտանիքից և չեն գալիս համաձայնության ստանալիք մեկ բնակարանի ապագա պատկանելիության շուրջ:

 

ՀՀ բարձրագույն իշխանություններին, աղետի գոտում բնակարանների բաշխման ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելու մասին մեր կողմից արված բազմաթիվ առաջարկություններից մեկն էլ վերաբերում էր հենց այդ խնդրի լուծմանը, որը ցավոք ընդունվեց մասամբ…

 

Մենք առաջարկում էինք .

«Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին բոլոր անօթևան ընտանիքների մասնակցությունն ապահովելու և նրանց խարխուլ տնակներից օր առաջ ձերբազատվելու հնարավորություն ընձեռելու նպատակով առաջարկում ենք բնակարանների բաշխման ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարել փոփոխություն:

Եվ սահմանել բնակարաններ ստանալու նպատակով ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթները աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովին հանձնելու կոնկրետ ժամանակացույց: Նաև բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել պահանջվող փաստաթղթերի փաթեթները մասնակի համալրած այն ընտանիքներին, որոնց մեկ կամ մի քանի անդամները գրավոր և պատշաճ իրազեկվելուց հետո էլ հրաժարվում են տրամադրել իրենց անձնական

փաստաթղթերն ու մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին, իսկ իրենց փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվող քաղաքացիներին այլևս չճանաչել բնակարան ստանալու շահառու:

 

Գյումրու ավտոկայանի տնակային ավանի 104/414 տնակի բնակիչ, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ Գայանե Պետրոսյանը չի կարող բնակարան ստանալ վերը նշված պատճառով:  Ավելացնենք, որ դեռևս 2009 թ. սեպտեմբերի 9-ին նրանց տնակում բռնկված հրդեհի ժամանակ հայրը մահացել էր: հսկ նա շարունակում է  բնակվել կիսահրկիզված տնակում:

 

 

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply