Կառավարության ղեկավարը հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 17:54

Նախօրեին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում դիտորդական անդամության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին` պատասխանելով լրագրողների հարցերին Ուիլֆրեդ Մարթենսը նշել է. «Չորս քաղաքական կուսակցություններ դիտորդական անդամակցության դիմումներ են ներկայացրել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Այս շաբաթ մենք որոշում ենք կայացրել այդ կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել մեր հաջորդ ասամբլեային, որը կայանալու է նոյեմբերի 7-ին, որպեսզի նրանք մեզ իրազեկեն անդամության և իրենց ձգտումների մասին: Այդ հանդիպումից հետո մենք որոշում կընդունենք Հայաստան փաստահավաք խումբ ուղարկելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ անդամակցության գործընթացը մեկնարկել է»:

***
Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ստեղծվել է 1976թ. որը կոչված է ժողորդավարական թափանցիկ և արդյունավետ Եվրոպա ստեղծելու համար: Լիիրավ անդամներ են` Ավստրիա (Ավստրիայի ժողովրդական կուսակցություն), Բելգիա (Ֆլանդրիա-քրիստոնյա դեմոկրատներ և ֆլանդրիացիներ, Վալլոնիա-Մարդասիրական ժողովրդական կենտրոն), Բուլղարիա (Ժողովրդավարները հանուն ուժեղ Բուլղարիայի), Ժողովրդավարական ուժերի միություն, Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման, Ժողովրդավարական կուսակցություն, Բուլղարիայի ժողովրդական ագրարային միություն- Ժողովրդական միություն¤, Կիպրոս (Ժողովրդավարական ընթացք), Չեխիա (Քրիստոնյա-Դեմոկրատական միություն- Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցություն), Դանիա (Պահպանողական ժողովրդական կուսակցություն, Քրիստոնյա դեմոկրատներ), Էստոնիա (Հայրենասիրական ու հանրապետական միություն), Ֆինլանդիա (Ազգային կոալիցիայի կուսակցություն), Ֆրանսիա (Ժողովրդական շարժման միություն), Գերմանիա (Քրիստոնյա դեմոկրատական միություն, Բավարիայի քրիստոնյա-սոցիալիստական միություն): ԵԺԿ-ի նախագահն է Ուլիֆրեդ Մարթենսը:
 

 

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply