Անհույս տնտեսուհիները տառապում են անկողնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 23, 2011 17:21
Գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնք սիրում են իրենց վրա վերցնել բացարձակապես բոլոր տնային, տնտեսական ու կենցաղային խնդիրները, ներառյալ նաև այն գործերը, որոնցով պետք է տղամարդը զբաղվի, այդ ինքնուրույնության համար հատուցում են անկողնում: Հետազոտողները վստահեցնում են, որ թվարկված հատկություններով կանայք հանուն ինքնուրույնության զոհաբերում են նորմալ սեքսուալ լիցքաթափում ստանալու իրենց հնարավորությունը, քանի որ նրանց մոտ սեքսը ամուսնու կամ էլ զուգընկերոջ հետ ավելի քիչ է լինում, քան այն կանանց մոտ, ովքեր ամեն ինչ անում են ամուսնու կամ էլ ընկերոջ հետ: Մասնագետների կարծիքով, այն կանայք, ովքեր չեն ցանկանում նման խնդիրներ ունենալ, պետք է տղամարդուն ներգրավեն ընտանեկան բյուջեին վերաբերող հարցերում, խոշոր գնումներ կատարելում , հյուր կամ էլ բժշկի այցելության ժամանակ:






Facebook
Tweet This
Email This Post
