Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Հունաստանում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 16:38

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 21-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի ունեցավ հոբելյանական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի եւ կառավարության ղեկավարներ եւ անդամներ, Աթենքում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ դիվանագետներ, միջազգային, մշակութային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, գործարարներ, լրագրողներ, ինչպես նաեւ հունահայ համայնքային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության պետական օրհներգերը, որի ժամանակ պատվի էին առել Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները:

Ապա ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով ամփոփ ներկայացրեց անցած 20 տարիներին Հայաստանի ձեռքբերումներն ու հաջողությունները` շեշտելով դրանց ամրապնդման կարեւորությունը եւ Հայաստանի էլ ավելի հզորացման հրամայականը, անդրադառնալով նաեւ հայ-հունական հարաբերություններին եւ հունահայ համայնքին:

 

 

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply