Այս շաբաթ ԱՄՆ-ում արդեն երրորդ մարդուն են մահապատժի ենթարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 16:32

Սեպտեմբերի 22-ին մահապատժի ենթարկեցին այս շաբաթ արդեն թվով 3-րդ մարդուն: 37-ամյա տղամարդը`  Դերիկ Մեյսոնը մեղավոր էր ճանաչվել գիշերային խանութի վաճառողուհու սպանության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 1994-ին: Ալաբամայի դատարանի որոշմամբ նա  դատապարտվեց մահվան: Փաստաբանները Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլիին խնդրել էին մահապատիժը փոխարինելու խնդրանքով, սակայն վերջինս մերժել էր: Գերագույն դատարանը նույնպես անհողդողդ էր մնացել: Մեյսոնի դատավճիռն ի կատարա ածելուց մեկ օր առաջ մահացու ներարկում էին կատարել ռասիստական արմատական խմբավորման 44-ամյա անդամ Լոուրենս Բրյուերին, որը դաժանորեն սպանել էր նահանգի բնակչին: Ըստ նյութերի, տղամարդը իր պիկապին էր շղթայել զոհին, ապա նստել էր մեքենայի ղեկին ու քշել ասֆալտապատ ճանապարհով այնքան, մինչև զոհը մահացել էր: Իսկ ամենաաղմկոտ մահապատիժը Տրոյ Դեվիսինն էր, որին ներում շնորհելու համար նույնիսկ Հռոմի պապն էր միջնոդել: Դեվիսի փաստաբանները երկար տարիներ պնդում էին վերանայել գործը, քանի որ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել հիմնվելով միայն  9 վկաների բանավոր ցուցումների վրա, որոնցից 7-ը ավելի ուշ հրաժարվեցին  իրենց ցուցմունքներից: Սեպտեմբերին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց գործը վերանայելու հայցը: Մահապատժի օրը փաստաբանները կրկին բողոքարկեցին դատավճիռը, սակայն դա  էլ  չփրկեց  նրան: Սեպտեմբերի 21-ին Դեվիսին մահացու ներարկում կատարեցին:

 

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply