Սեզարիա Էվորան ավարտում է երաժշտական գործունեությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 16:00

Լեգենդար երգչուհին` Կաբո Վերդեից, հայտարարել է երաժշտական գործունեությունը  ավարտելու մասին: 70-ամյա երգչուհին, որ վերջերս մեկնել էր Փարիզ համերգային ծրագրով, այնքան  վատ է զգացել ու թույլ, որ որոշել է հրաժարվել համերգ ունենալուց և ընդհանրապես, հայտարարել է իր գործունեությունն ավարտելու մասին: Վերջին տարիներին նա բազմիցս է առողջական խնդիրներ ունեցել:2008-ին, Մելբուռնում համերգից հետո նա կաթված է տարել, 2010-ի մայիսին` սրտի վիրահատություն  Փարիզում, ինչից հետո ստիպված էր հետաձգել բոլոր համերգները:

Սեզարիա Էվորային ժողովուրդն անվանում է “բոկոտն հրաշք”: Նա “մորնա” ժանրում  ամենահայտնի կատարողներից է: Իր գործունեության ընթացքում 12 ձայնասկավառակ է թողարկել, որոնցից ամենավերջինը (մենակատարմամբ) թողարկվել է 2009-ին: 2010-ին լույս է տեսել “Cesaria Evora & …” հավաքածուն, որտեղ նա զուգերգով հանդես է գալիս Ադրիանո Չելենտանոյի, Գորան Բրեգովիչի, Կոմպայ Սեգունդոյի, Բոնի Ռայթի ու այլ կատարողների հետ:

 

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply