Մոլոչայ,էուֆորբիա

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 23, 2011 15:51

Սա պատկանում է  սուկուլենտ բույսերի ընտանիքին  և  ունի 2000-ից ավելի  տարատեսակ:  Շատ տեսակներ  աչքի են ընկնում իրենց մեծությամբ  և այդ պատճառով  նրանց հնարավոր չէ  տանը  բազմացնել:  Տանը  աճեցվող  մոլոչայը (euphorbia)կամ էուֆորբիա,  սիրված բույս է,քանի որ երկարակյաց է, օրիգինալ  տեսք ունի  և պահանջկոտ չէ; Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:

Այն եկել է Աֆրիկայից,Ամերիկայից,Մադագասկարից
Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ  գեղեցկուհի մալոչայը/պուանսետիան/ կամ  Միլիա մոլոչայը հեշտությամբ  ծաղկում են ամեն տարի,իսկ  տիրուկալի  կամ  խոշորակոտոշ մալոչայները  հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:

Ծաղկելուց հետո  պուանսետիան  կտրտում են  մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ  և պարբերաբար ջրում: որպեսզի այն ծաղկի Նոր տարուն  սեպտեմբերի վերջից 2ամիս այն 13-14ժամ պետք է պահել մթության մեջ:

Խնամք

Ամռանը 20-25 ջերմաստիճան, ձմեռը` 12-16

Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:

Ջրել  չափավոր  գարնանը և ամռանը,  պակասացնել ջրելը  ձմռանը:  Աճի ընթացքում  հողը չպետք է  ամբողջովին  չորանա:
Մոլոչայը  չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է  վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն;


Դիտվել է 4898 անգամ:
Print Friendly

Leave a Reply