Նոր տեսանյութով մերկացրել են Քադաֆիին (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 14:06

Ուշագրավ տեսանյութն ապացուցում է, որ լիբիական բռնապետն օգտագործել է  “սեփական երեխաների մահվան” հնարքը դեռևս  80-ականներին` իր իշխանությունը պահպանելու համար: Կադրերում երևում է, թե ինչպես է Քադաֆիի որդեգիր  Հանան, որն իբր 1986-ին զոհվել էր, առողջ ու անվնաս նստել է հոր ծնկներին, ապա վազում է դաշտով ու ֆուտբոլ խաղում: 1989-ով թվագրված ժապավենի վրա  հստակ լսվում է , թե ինչպես են աղջկան դիմում Հանա անունով: “Իմ փոքրիկ հերոսուհի Հանա,  բարով եկար, մի ամաչիր”, ասում է  սիրող հայր Քադաֆին:

Դրանից հետո հայրն աղջկան համոզում է իր հետ ֆուտբոլ խաղալ, գնդակն օդ է նետում ու առաջարկում այն փոխանցել եղբորը: Քադաֆիի որդեգրած աղջկան` Հանային դեռևս 25 տարի առաջ զոհված էին համարում` ամերիկյան զորքերի կողմից  Քադաֆիի ամրոցի  ռմբակոծման ժամանակ: Ավելի ճիշտ, դստեր մահով Քադաֆին ցանկանում էր արևմտյան տերությունների կողմից անարդարացի ագրեսիայի հետևանքով իրեն զոհի կերպարանք տալ: Առաջին ապացույցներն այն մասին,որ Հանան կենդանի է, ի հայտ են եկել 2011-ի օգոստոսին, ապստամբների կողմից ավերված առանձնատանը: Այն ժամանակ Հանայի սենյակում հայտնաբերել են  Տրիպոլիի բժշկական ֆակուլտետի ուսանող “Հանա Մուամար Քադաֆիի” քննական

աշխատանքը:

Լիբիայում իշխանոթյան համար պայքարը շարունակվում է մինչ օրս: Հեղափոխականների հսկողության տակ է  Լիբիայի հարավային շրջանների 90%-ը:

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply