Երևանում մեկ օրում վրաերթի երեք դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2011 13:51
Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգիշտիի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, «Նիսսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մուրացանի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply