Նունե Եսայան. «Թուրքերը պետք է սահմանների բացումից հետո Հայաստանում իրենց լավ զգան միայն հյուրի կարգավիճակով»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 5, 2009 16:52

p2-2Այսօր երգչուհի Նունե Եսայանն ու «Էմփիրեյ» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը, նշեցին, որ սահմանների բացման արդյունքում հայկական շոու-բիզնեսում  որևէ նշանակալի փոփոխություն չի լինի:

«Քանի մենք ունենք փակ սահմաններ, առաջընթաց չենք ունենալու, մեր ազգային ինքնասիրությունը սահմանափակվում է թուրքի նկատմամբ ատելությամբ, և սերունդները ծնվում-մեռնում են Հայաստանում արժանապատիվ կյանք չապրելով: Փաստորեն, փորձում ենք անցյալով բռնաբարել ներկան, որի արդյունքում տուժում է մեր ապագան, դա նորմալ չէ, որ երեխայի ուղեղում միշտ լինի բզով պապի աչքերը հանելու տեսարանը կամ հիշողությունը»,-ասում է «Էմփիրեյ»-ի Սարգիսը:

Եսայանը ևս կողմ է սահմանների բացմանը. «Թուքերը պետք է սահմանների բացումից հետո այստեղ` Հայաստանում, իրենց լավ զգան միայնpicresize հյուրի կարգավիճակով, ոչ թե տեր ու տիրականի. բացի դա, նրանք չեն կարող այստեղ սեփականություն, բիզնես ունենալ, իսկ ընդհարապես սահմանների բացումը շատ այլ լավ բաներ կտա մեր ժողովրդին»:

Երգարվեստում սահմանների բացումից հետո թուրքական մուղամների ազդեցության մասին բանախոսներն ասում են, որ հիմա էլ Հայաստանում շատ են թուրքական մուղամներն ու նրանց հանդեպ հետաքրքրությունը: «Բավական է միայն գիշերով շրջել Երևանի ռեստորաններով և ակնհայտ կարող ես տեսնել, թե թուրքական երգերի ինչքան պատվերներ են լինում»,-ասում է  Եսայանը:

Ըստ երգիչների՝ արվեստը սահմաններ չի ճանաչում, իսկ թուրքական երգեր կատարելը հանցագործություն չէ:

Բացի հայ-թուրքական սահմանների բացումից, հայկական երգարվեստի ներկայացուցիչները խոսեցին նաև վերջերս օրենքի պահանջով կենդանի ձայնով հանդես գալու մասին:

«Ես հիասթափված եմ իմ որոշ ընկերներից, որ նրանք չեն կարող կենդանի երգել, թեև մինչ այդ ինձ թվում էր նրանք լավ ձայն ունեն»,-ասում է Եսայանը:

Թեպետ ռոք ժանրում երգիչը չի կարողանում իր ուկնդրին խաբել ու կենդանի չերգել, այնուամենայնիվ Սարգիսը ձայնագրությամբ երգելը համարում է արատավոր երևույթ՝ խուսափելով այդ «արատավոր» երգիչներից շատերի անունները տալուց:

«Միևնույն է, եթե օրենքն իր ամբողջ ուժով գործի կենդանի երգիչներն նրենց համերգային գրդոնը կանեն հեռու ռայոններում»,-ասում է կենդանի ձայնով ռոքի վարպետը:

Դիտվել է 2795 անգամ:
Print Friendly

Leave a Reply